Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ մերժել է Առուշանյանի կալանավորումն անփոփոխ թողնելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։
Դատական նիստին չի մասնակցել դատախազը՝ գրավոր տեղեկացնելով, իր զբաղվածության մասին և ասելով, որ իր բացակայությամբ ևս կարող է քննվել պաշտպանական կողմի բողոքը։