Կարևոր իրադարձություններ

Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի մի քանի հատվածներում (տեսանյութ)

13 Հոկտեմբեր, 2021 13:35
Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի մի քանի հատվածներում (տեսանյութ)

Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի մի քանի հատվածներում։ Տեսանյութը ներկայացնում է Մ-2 միջպետական ճանապարհի կմ150+700 - կմ167+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս հատվածն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Զառիթափ, Սարավան բնակավայրերի մոտով։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից:

Կապալառու կազմակերպությունն է «Վայքի ՃՇՇ»-ն ՓԲԸ։

Մոտ 17կմ երկարությամբ ճանապարհի վրա իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։

Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա վերջին։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

Լրահոս

Դիտել ավելին