Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548,5
    562,5

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Ըստ Եվրամիության չափանիշների մենք արդեն մոտենում ենք վառվող կարմիր գոտուն. Ռոմելլա Աբովյան

13 Հոկտեմբեր, 2021 12:22
Ըստ Եվրամիության չափանիշների մենք արդեն մոտենում ենք վառվող կարմիր գոտուն. Ռոմելլա Աբովյան

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին ասուլիսի ժամանակ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ասաց, որ համաճարակային իրավիճակը բավականին լարված է, ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Վերջին 14 օրվա տվյալների վերլուծությունները փաստում են, որ նախորդ 14 օրվա հետ համեմատ ունենք շուրջ 50 տոկոս դեպքերի աճ: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից բարձր է, ինչը խոսում է այն մասին, որ վարակը շատ արագ տեմպերով տարածվում է։

Նա նշեց, որ մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում 1.5-1.7 անգամ դեպքերի աճ է գրանցվել:

«Ըստ Եվրամիության չափանիշների մենք արդեն մոտենում ենք վառվող կարմիր գոտուն, այսինքն կարմիր գոտուց մոտենում ենք վառվող կարմիր գոտի: Հիվանդացության ցուցանիշը 475 է, եթե հասնի 500-ի և տեստերի դրական մասնաբաժինը, եթե լինի 12 տոկոս, կհայտվենք վառվող կարմիր գոտում»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:

Նա նշեց նաև, որ հիվանդացությունների ցուցանիշը բարձր է բոլոր մարզերում անխտիր, և հիվանդությունը երիտասարդացել է ու թիրախավորում է 30-50 տարեկան անձանց: Նաև կան դեպքեր երեխաների շրջանում, որոնք ունեն հոսպիտալացման կարիք:

Լրահոս

Դիտել ավելին