Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոց-Սև ծով և Հյուսիս-Հարավ ճանապարհային ուղիների հարցերը

13 Հոկտեմբեր, 2021 12:15
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոց-Սև ծով և Հյուսիս-Հարավ ճանապարհային ուղիների հարցերը

Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև Պարսից ծոց-Սև ծով և Հյուսիս-Հարավ ճանապարհային ուղիների հարցերը։ Այս մասին Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հայտնեցին համատղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք բնականաբար անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին։ Դա վերաբերում է նաև Հյուսիս-Հարավ միջանցքին, երկու երկրներն էլ՝ և Հայաստանը, և Հնդկաստանը հետաքրքրված են այս նախաձեռնության կատարելագործման և կյանքի կոչման մեջ։ Եվ մենք, բնականաբար, քննարկել ենք Չաբահար նավահանգստի շուրջ ընթացքող վերջին դրական զարգացումներին, Հնդկաստանի ու Հայաստանի միջև ուղիղ հաղորդակցության հաստատմանը վերաբերող հարցերը, ինչպես նաև արդեն Հայաստանից դեպի հյուսիս՝ Վրաստանով դեպի Ռուսաստան, գուցե նաև դեպի Սև ծով, Եվրոպա հետագա տարանցիկ փոխադրումների հարցը։ Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչն է։ Ինչ վերաբերում է Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը, ապա ես կարող եմ թերևս ամենաթարմ տեղեկությունն ասել՝ իրանական կողմի հետ երեկ ենք քննարկել այս հարցը։ Եվ այս ծրագրի, համաձայնագրի առումով ևս իրադարձությունները բավական դինամիկ են զարգանում։ Եվ հուսամ՝ մոտ ապագայում կունենանք նույնիսկ ստորագրված համաձայնություն այդ փաստաթղթի շուրջ»,- ասաց Միրզոյանը:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը նշեց․ «Տրանսպորտային միջանցքների հարցը շատ կարևոր է մեզ համար, և մեծ գերակայություն է տրվում դրանց։ Մենք նաև գնահատում ենք Հայաստանի մասնակցությունը դրանցում, որը կավելացնի լրացուցիչ հնարավորություններ այն նախաձեռնությանը, որը քննարկվում է»։

 

Լրահոս

Դիտել ավելին