Մամուլի ասուլիսի ժամանակ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հայտնեց, որ քովիդից բուժված մարդը մինչ 90 օր ազատված է թեստի կամ պատվաստման պահանջից:
Նա նաև հավելեց, որ շատ դեպքերում մարդիկ ուշ են թեստավորվում, ուշ են դիմում բժշկական հաստատություններ և այդ պատճառով հնարավոր չի լինում կազմակերպել արդյունավետ բուժումը: