Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Կանանց երրորդ եվրասիական համաժողովին

13 Հոկտեմբեր, 2021 10:38
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Կանանց երրորդ եվրասիական համաժողովին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ռուսաստանում կմասնակցի Կանանց երրորդ եվրասիական համաժողովին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անահիտ Ավանեսյանին հոկտեմբերի 13-15-ը Ռուսաստան գործուղելու մասին:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2021 թվականի հոկտեմբերի 13-ից 15-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` Կանանց երրորդ եվրասիական համաժողովին մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին