Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ է «հետքովիդային վիճակը»

13 Հոկտեմբեր, 2021 10:25
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ է «հետքովիդային վիճակը»

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է «հետքովիդային վիճակի» վերաբերյալ հետազոտություն.

«Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին հրապարակել է տեղեկագիր, որով նկարագրել և սահմանել է COVID-19-ից հետո շատերի մոտ արտահայտվող ախտանիշները:

Ըստ այդմ` հիվանդների մեծ մասը, ովքեր վարակվում են կորոնավիրուսային հիվանդությամբ, լիովին ապաքինվում են, սակայն կան պացիենտներ, որոնց մոտ հիվանդությունը երկարաժամկետ բացասական ազդեցություն է ունենում օրգան-համակարգերի վրա` ներառյալ թոքային, սրտանոթային և նյարդային համակարգերը, ինչպես նաև հոգեբանական վիճակը:

Այս ազդեցություններն ի հայտ են գալիս անկախ վարակի սկզբնական ծանրությունից, միջին տարիքի անձանց, հատկապես կանանց շրջանում և առավել հաճախ նրանց մոտ, ովքեր հիվանդության սկզբնական շրջանում ավելի շատ ախտանիշներ են ունեցել:

«Հետքովիդային վիճակը» հանդիպում է COVID հաստատված կամ հավանական հիվանդների մոտ հիվանդությունից 3 ամիս անց՝ այնպիսի ախտանշաններով, որոնք պահպանվում են առնվազն 2 ամիս և չեն բացատրվում այլ ախտորոշումներով:

Այդ ախտանշաններն են` հոգնածություն, շնչահեղձություն, ճանաչողական խանգարում և այլն, որոնք կարող են ժամանակի ընթացքում փոփոխվել` թուլանալ, ուժգնանալ, վերանալ կամ նորից հայտնվել:

Մինչ այս նկարագրվող վիճակի սահմանումները տարբեր էին, ինչը հանգեցնում էր հետազոտական, կլինիկական քաղաքականության մշակման բարդությունների:

Համաճարակի ընթացքում տարբեր եզրույթներ են կիրառվել, իսկ ԱՀԿ-ն տվել է «հետքովիդյան վիճակ» սահմանումը:

Հետազոտության տվյալներով` վարակվածների 10-20%-ը բախվում է սրան` վարակվելուց շաբաթներ և ամիսներ անց:

Եզրակացության մեջ նշվում է, որ COVID-19-ը տեսանելի ապագայում մնալու է մարդկության մարտահրավերներից` առաջացնելով նոր հարցեր ու պատասխաններ:

Հիշեցնենք, որ այժմ համավարակի նոր ալիք է գրանցվել: Այս հիվանդության հետևանքով աշխարհում 4,5 միլիոնից ավելի մարդ է մահացել, իսկ մահերը կանխելու գիտականորեն ապացուցված միակ անվտանգ միջոցը մնում է պատվաստումը:

Հետազոտությունը՝ այստեղ»։

Լրահոս

Դիտել ավելին