Կարևոր իրադարձություններ

Վրաստանի վարչապետը բացառում է Սաակաշվիլիի արտահանձնումն Ուկրաինային

13 Հոկտեմբեր, 2021 10:12
Վրաստանի վարչապետը բացառում է Սաակաշվիլիի արտահանձնումն Ուկրաինային

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին՝ Ուկրաինային արտահանձնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

«Դա բացառված է։ Բացի այդ, որևէ մեկը նման պահանջ չի ներկայացրել։ Սաակաշվիլին ցանկացած երկիր կկարողանա մեկնել առնվազն 6 տարի հետո։ Այս իրողությունը նա պետք է գիտակցի։ Ինչ վերաբերում է նախագահի կողմից ներում շնորհելուն, ապա Սալոմե Զուրաբիշվիլին իր դիրքորոշումն արդեն հայտնել է՝ արտահանձնումը բացառված է, հարցը՝ փակված», — Սաակաշվիլիին Կիևին արտահանձնելու մասին հարցին ի պատասխան ասել է Ղարիբաշվիլին։

Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում՝ հոկտեմբերի 1-ին։ Վրաստանի երրորդ նախագահը 8-ամյա արտագաղթից հետո հայրենիք է վերադարձել՝ անօրինական կերպով հատելով երկրի սահմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին