Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզպետն ու ԱՀ նախագահը ներկա են գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը

13 Հոկտեմբեր, 2021 00:23
 Արմավիրի մարզպետն ու ԱՀ նախագահը  ներկա են գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ Զվարթնոց թաղամասում այսօր ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

Նախարարն իր խոնարհումն է հայտնել հերոսածին ծնողներին և նշել, որ Էջմիածինը ևս շատ կորուստներ ունեցավ պատերազմի ընթացքում. 36 էջմիածնեցի է զոհվել:

«Ինչ խոսք, այս պատերազմում մենք ունեցանք և տարածքային և նյութական կորուստներ, բայց ամենացավալին անդառնալի մարդկային կորուստներն էին, որոնց վիշտը մեզ ուղեկցում է ամենուր»,-նշել է նախարարը:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ևս իր խոնարհումը հայտնեց հերոսածին ծնողներին, իսկ Ղազարյան հերոս-եղբայրների մասին ասաց.

«Հազարամյակներ շարունակ մենք պայքարել ենք մեր գոյատևման, մեր հավատքի ու մեր հայրենիքում արժանապատիվ ապրելու մեր իրավունքի համար, և այս պատերազմը դրա շարունակությունն էր: Բազմաթիվ անգամ նշել եմ, որ սա մեր հերթական Ավարայրն է եղել, երբ կորցրել ենք մեր մարտական հաջողությունը կամ պատերազմում մեզ համար ոչ այդքան ընդունելի ավարտ ենք ունեցել, բայց գոյատևելու, պայքարը շարունակելու, երկիր կառուցելու, հայ ու քրիստոնյա մնալու իրավունք ենք վաստակել: Այդ իրավունքը վաստակել ենք Սամվելի, Նարեկի և մեր հազարավոր տղաների շնորհիվ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին