Կարևոր իրադարձություններ

Վարդենիկում բացվել և օրհնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը

12 Հոկտեմբեր, 2021 23:07
Վարդենիկում բացվել և օրհնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը

Հոկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում բացվել եւ օրհնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած վարդենիկցի հերոսներ Տիգրան Արշակյանի, Հակոբ Գևորգյանի, Հարութ Ավետիսյանի, Արսեն Աբրոյանի, Վահան Օհանյանի,Արմեն Մինասյանի, Սերգեյ Մխոյանի, Արտաշ Այվազյանի հիշատակին կառուցված հուշարձանը։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի եւ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի ներկայացուցիչներ, զոհված հերոսների ծնողները եւ հարազատները, Վարդենիկի կրթական հաստատությունների մանկավարժներ, դպրոցականներ, Վարդենիկ համայնքի բնակիչներ։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

Հուշարձանի օրհնության կարգ են կատարել Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվներ Տեր Գեւորգ քահանա Բարսեղյանը եւ Տեր Տարոն քահանա Հունանյանը։
Հերոսների սխրանքն ու անուններն իրենց ելույթներում փառաբանել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, համայնքի ղեկավարը, հոգևորակններ:
Արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել նորաբաց հուշարձանին։
Հուշարձանը կառուցվել է Վարդենիկ համայնքի բնակիչ Արթուր Աբրոյանի նախաձեռնությամբ եւ բարերարությամբ։ Այն տեղադրված է Կամո Շահինյան փողոցում, Վարդենիկի թիվ 1 հիմնական դպրոցին հարող տարածքում։

 

Լրահոս

Դիտել ավելին