Կարևոր իրադարձություններ

Արզնիում ծանր հանցագործության մեջ ենթադրյալ կասկածվողն ու նրա ընկերը կրակել են իրենց հետապնդող ոստիկանների ուղղությամբ (տեսանյութ)

12 Հոկտեմբեր, 2021 21:17
Արզնիում ծանր հանցագործության մեջ ենթադրյալ կասկածվողն ու նրա ընկերը կրակել են իրենց հետապնդող ոստիկանների ուղղությամբ (տեսանյութ)

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերերի հետ համատեղ Կոտայքի մարզում իրականացրել են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, հետախուզման մեջ գտնվող անձի հայտնաբերմանը և ձերբակալմանն ուղղված միջոցառում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com  կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ,  Արզնիում ոստիկանները սկսել են հետևել ենթադրյալ հանցագործին: Վերջինս կեսգիշերին մոտ Mercedes մակնիշի  70 RA 700 համարանիշի ավտոմեքենայով մոտեցել է դարանակալված վայրին: Ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու հորդորներից հետո վերջինս մեքենան մեքենան քշել է նրանց ուղղությամբ և կրակել, իսկ այնուհետև փախել է:

Ոստիկանները շարունակել են հետապնդել փախուստի դիմած Mercedes-ին, ապա կրակել են ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ, սակայն մի քանի կիլոմետր հետապնդելով, Mercedes -ը փախել է ամառանոցների քարքարոտ ճանապարհներով, ապա ավտոմեքենան թողնելով ամայի դաշտում՝ դիմել են փախուստի: 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին