Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

12 Հոկտեմբեր, 2021 20:07
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

«Շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Պետական շինարարության հարուստ փորձի ու բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ վաստակել եք Ձեզ արժանի հեղինակություն եւ հարգանք: Սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն եւ նորանոր ձեռքբերումներ:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք պահպանել և զարգացնել հայ-ռուսական խորհրդարանական երկխոսության ինտենսիվ տեմպը, որը լիովին կնպաստի մեր երկրների ու ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձում:

 

Լրահոս

Դիտել ավելին