Կարևոր իրադարձություններ

«Երևան սիթի»-ում հայտնաբերվել է տղամարդու դի

12 Հոկտեմբեր, 2021 16:50
«Երևան սիթի»-ում հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբից, ովքեր հայտնել են, որ կանչով մեկնել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա 141/5 հասցեում գործող «Երևան սիթի» սուպերմարկետ, որտեղ վերելակի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։

Աղբյուրիի տեղեկություններով՝ մահացածը 60-65 տարեկան Ավետիս Ե-ն է, ով աշխատում էր նշված սուպերմարկետում։ Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին