Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    546,5
    560,5

  • RUB

    6,7
    6,94

Կարևոր իրադարձություններ

 

Արարատի մարզի երկու բնակիչ Բերքաձորում հափշտակել են 49.200.000 ՀՀ դրամ. ԱՀ ՔԿ

12 Հոկտեմբեր, 2021 16:20
Արարատի մարզի երկու բնակիչ Բերքաձորում հափշտակել են 49.200.000 ՀՀ դրամ. ԱՀ ՔԿ

2021թ. սեպտեմբերի 30-ի՝ ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 01-ի՝ ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը/անձինք, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է/են գործել Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող ՍՊ ընկերության աշխատակցի աշխատասենյակ, որտեղ առկա չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակել է/են 49.200.000 ՀՀ դրամ գումար՝ ՍՊ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս: Այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության կողմից քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և այլ դատավարական գործողութունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ հանցավոր արարքը կատարել են ՀՀ Արարատի մարզի 1963թ. և 1987թ. ծնված բնակիչները:

Վերջիններս ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Դիտել ավելին