Կարևոր իրադարձություններ

Ռիմա Դեմիրճյանն ինձ շատ հետաքրքիր մանրամասներ պատմեց այն ժամանակահատվածի Քոչարյանի դիրքորոշման մասին. Ալեն Սիմոնյան

12 Հոկտեմբեր, 2021 15:31
Ռիմա Դեմիրճյանն ինձ շատ հետաքրքիր մանրամասներ պատմեց այն ժամանակահատվածի Քոչարյանի դիրքորոշման մասին. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձ կատարեց Ռոբերտ Քոչարյանի՝ «Փաշինյանը բանակցային սեղանի շուրջ նստած չէ, այսօր նա բանակցային սեղանի վրա է» արտահայտությանը:

«Ես մշտապես դժվարացել եմ Քոչարյանի ասածները մեկնաբանել, որովհետև ես վստահ չեմ, որ այն հայերեն խոսքը, որն ինքն ասում է, և միտքը, որը ես ընկալում եմ, համընկնում են: Վերջերս այցելեցի Կարեն Դեմիրճյանի թանգարան և տիկին Ռիմա Դեմիրճյանն ինձ շատ հետաքրքիր մանրամասներ պատմեց, այն ժամանակահատվածի Քոչարյանի դիրքորոշման հետ կապված: Պարոն Քոչարյանը լավ կանի այդ զրույցներից խուսափի և այդ թեմաներից հնարավորինս քիչ խոսի։ Եթե սկսվի զրույց՝ ով ինչի մասին է բանակցել, Ռոբերտ Քոչարյանը շատ վատ կացության մեջ է հայտնվելու»,- ասաց Սիմոնյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին