Կարևոր իրադարձություններ

Արմավիրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

12 Հոկտեմբեր, 2021 14:52
Արմավիրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10։08-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում։

 Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻն-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:20-ին, մարվել՝ 10:33-ին: Այրվել են տան տանիքի (100 քմ) փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին