Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

Ճանապարհները բացելուց դրանցով նախևառաջ պետք է վերադառնան ռազմագերիները. Ալեն Սիմոնյան

12 Հոկտեմբեր, 2021 14:34
Ճանապարհները բացելուց դրանցով նախևառաջ պետք է վերադառնան ռազմագերիները. Ալեն Սիմոնյան

ՀՀ իշխանությունների համար Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցն ամենաառաջնայիններից է, և դրա համար արվում է ամեն ինչ: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը նշեց, որ բոլոր ռազմագերիները վաղուց պետք է վերադարձած լինեին, Ադրբեջանը փաստացի չի կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունները՝ տարբեր շինծու արդարացումներ բերելով:

«Այսօր, երբ ճանապարհների բացման մասին ենք խոսում, հարաբերությունների և խաղաղության մասին, պետք է մի բան մշտապես ասենք, որ այդ ճանապարհները բացելուց բացի այդ ճանապարհներով նախևառաջ պետք է մեր ռազմագերիները վերադառնան»,-հավելեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին