Կարևոր իրադարձություններ

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողովը կստեղծվի և կգործի. Ալեն Սիմոնյան

12 Հոկտեմբեր, 2021 13:49
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողովը կստեղծվի և կգործի. Ալեն Սիմոնյան

Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողովը կստեղծվի և կգործի: Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ունենք պատգամավորներ՝ թե իշխանական, թե ընդդիմադիր խմբակցություններից, որոնք մինչև օրս, օրինակ, գաղտնիության հետ կապված՝ իրենց փաստթղթերը չեն ներկայացրել և չեն ստորագրել: ԱԺ-ն ձևավորման փուլում է, դեռ ավարտված չէ, բազմաթիվ գործընթացներ կան, որոնք դեռ ավարտի հասցված չեն»,- ասաց Սիմոնյանը:

Նա հիշեցրեց, որ հանձնաժողովի ստեղծման մասին հայտարարություն արել է հենց ինքը: «Այդ հանձնաժողովը, բնական է, լինելու է և գործելու է»,- ասաց ԱԺ նախագահը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին