Կարևոր իրադարձություններ

Moderna-ն մտադիր չէ կիսվել իր COVID-19 պատվաստանյութի բաղադրատոմսով. Նուբար Աֆեյան

12 Հոկտեմբեր, 2021 13:42
Moderna-ն մտադիր չէ կիսվել իր COVID-19 պատվաստանյութի բաղադրատոմսով. Նուբար Աֆեյան

Moderna-ն մտադրություն չունի կիսել իր COVID-19 պատվաստանյութի բաղադրատոմսը, որովհետև ղեկավարները այն եզրակացության են եկել, որ ընկերության սեփական արտադրանքի ծավալների ավելացումը համաշխարհային մատակարարումն ավելացնելու լավագույն միջոցն է։ Այս մասին The Associated Press-ին տված հարցազրույցում ասել է Moderna ընկերության նախագահ Նուբար Աֆեյանը։

Նուբար Աֆեյանը հիշեցրել է մեկ տարի առաջ Moderna-ի ստանձնած պարտավորությունը՝ համավարակի ժամանակ  COVID-19-ի դեմ պատվաստանյութ պատրաստող որևէ մեկի նկատմամբ արտոնագրային իրավունքի խախտում չիրականացնելու մասին:

ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը Moderna-ի նկատմամբ ճնշում է գործադրել, որպեսզի վերջինս կիսվի պատվաստանյութի բանաձևով, սակայն Նուբար Աֆեյանը ասել է, որ ընկերությունը որոշել է կիսվել ոչ թե պատվաստանյութի ստեղծման տեխնոլոգիայով, այլ ընդլայնել արտադրությունը և միլիարդավոր լրացուցիչ դոզաներ հասցնել 2022 թվականին:

Աֆեյանի խոսքով՝ Moderna-ն զրոյական արտադրությունից հասցրել է 1 միլիարդ դոզա մեկ տարվա ընթացքում։

«Մենք կարծում ենք, որ 2022 թվականին մենք կկարողանանք 1-ից հասցնել 3 միլիարդի։ Մենք ամեն ինչ անում ենք այս համաճարակին օգնելու համար»,-հավելեց Աֆեյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին