Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, հոկտեմբերի 12-ի առավոտյան դոլարի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել, փոխանցում է Ermenihaber-ը։
Եվրո-լիրա փոխարժեքն էլ հետևյալ պատկերն ունի՝ 1 եվրո / 10.43 լիրա, իսկ ֆունտ ստերլինգ-լիրա փոխարժեքը հետևյալն է՝ 1 ֆունտ ստելինգ / 12.27 լիրա։
Նշվում է, որ դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկումը կապված է Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահի՝ Թուրքիայի մեջլիսում բյուջեի ծրագրի ներկայացման հետ։