Կարևոր իրադարձություններ

ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը

12 Հոկտեմբեր, 2021 12:03
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Ստրասբուրգ) մեծ պալատը, դիտարկելով ադրբեջանական կողմի բողոքը, ուժի մեջ է թողել մայիսի 20-ի որոշումը, որով Ադրբեջանի իշխանությունները մեղավոր են ճանաչվել Բաքվի բանտում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ապօրինի ձերբակալման, խոշտանգումների և սպանության փորձի համար: Դատարանը Բաքվին պարտավորեցրել է Լապշինին 30 000 հազար եվրո փոխհատուցում վճարել:

«Իհարկե ես ուրախ եմ, որ Ստրասբուրգի դատարանը նման որոշում է կայացրել: ՄԻԵԴ-ը, որպես կանոն, դեպքերի գրեթե 99 %-ում, չի հրաժարվում նախկինում ընդունված որոշումներից»,- Deutsche Welle-ի հետ զրույցում ասել է Լապշինը:

Նա նաև նշել է, որ իր «հանցագործությունը» եղել է 2011 թվականին որպես զբոսաշրջիկ ԼՂՀ այցելելը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին