Կարևոր իրադարձություններ

Հայաստան կժամանի Հնդկաստանի արտգործնախարարը. օրակարգը հայտնի է

12 Հոկտեմբեր, 2021 10:58
Հայաստան կժամանի Հնդկաստանի արտգործնախարարը. օրակարգը հայտնի է

Հայաստանի Հանրապետություն կժամանի Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարությունից:

Հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին