Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    490

  • EUR

    543,5
    555,5

  • RUB

    6,37
    6,61

Կարևոր իրադարձություններ

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել․ ՔԿԾ

12 Հոկտեմբեր, 2021 10:28
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է մահացել․ ՔԿԾ

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1981թ. ծնված Ա. Ղ.-ի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն, որը վերջինիս տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Նույն օրը՝ ժամը 21:50-ին, հիվանդանոցում արձանագրվել է դատապարտյալի կենսաբանական մահը:Այս մասին հայտնում է ՔԿԾ մամուլի ծառայությունը։

Ա. Ղ.-ն ունեցել է մի շարք խրոնիկ հիվանդություններ և երկար ժամանակ գտնվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի բուժմասում՝ բժիշկների հսկողության տակ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Լրահոս

Դիտել ավելին