Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Լուսակունք գյուղի տներից մեկի կից անասնագոմում հրդեհ է բռնկվել

12 Հոկտեմբեր, 2021 09:30
Լուսակունք գյուղի տներից մեկի կից անասնագոմում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 12-ին, ժամը 00:46-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լուսակունք գյուղի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լուսակունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:32-ին, մարվել՝ 03:54-ին: Այրվել են անասնագոմի տանիքի (240 քմ) փայտե կառուցատարրերը և առաստաղը (մոտ 36 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին