Կարևոր իրադարձություններ

Արարատ Գրիգորյանը Խաչիկ բնակավայրում մասնակցել է «Աղջիկ երեխայի միջազգային օրվան» նվիրված միջոցառմանը

11 Հոկտեմբեր, 2021 23:40
Արարատ Գրիգորյանը Խաչիկ բնակավայրում մասնակցել է  «Աղջիկ երեխայի միջազգային օրվան» նվիրված միջոցառմանը

Հոկտեմբերի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Խաչիկ բնակավայրում մասնակցեց «Աղջիկ երեխայի միջազգային օրվան> նվիրված միջոցառմանը: Այն նախաձեռնել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ: Այս մասին հայտնում են մարզպետարանից:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը, շնորհավորելով աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ, նշեց, որ Հայաստանում աղջկա և կնոջ դերը դարերով ձևավորվել և ամրապնդվել է որպես հասարակության կայունության կարևորագույն հիմնաքար, քանի որ հայ ժողովուրդը մշտապես գիտակցել է, որ կրթելով աղջկա՝ կրթում է ընտանիք, համայնք, մի ամբողջ երկիր:

Միջոցառումն ուղեկցվում էր երեխաների գեղեցիկ կատարումներով, ինտելեկտուալ խաղերով, և եզրափակվեց Խաչիկի միջնակարգ դպրոցի աղջիկների ֆուտբոլի թիմի մրցակցային խաղով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին