Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզպետը մասնակցել է Էջմիածին քաղաքի 2706-ամյակին նվիրված մշակութային քառօրյայի եզրափակիչ միջոցառմանը

11 Հոկտեմբեր, 2021 22:54
Հեղինակ՝ ՀՀ Արմավիրի մարզպետարան
Արմավիրի մարզպետը մասնակցել է Էջմիածին քաղաքի 2706-ամյակին նվիրված մշակութային քառօրյայի եզրափակիչ միջոցառմանը

ՀՀ Արմավիրի մարզպետը՝ Համբարձում Մաթևոսյանը, այսօր մասնակցել է Էջմիածին քաղաքի 2706-ամյակին նվիրված մշակութային քառօրյայի եզրափակիչ միջոցառմանը: Այս մասին հայտնում են մարզպետարանից:

Այնուհետև, մարզպետը եղել է Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում, դիտել Հրանտ Մաթևոսյանի և Սերո Խանզադյանի պատմվածքների հիման վրա բեմադրված «Սպիտակ արևը» թատերական ներկայացումը:

Մարզպետը ողջույնի խոսքով դիմել է Էջմիածին քաղաքի օրվան նվիրված եզրափակիչ միջոցառման մասնակիցներին, շնորհավորել, ապա հանձննել պատվոգրեր:

Հայոց հոգևոր մայրաքաղաքի շենացման գործում Համբարձում Մաթևոսյանը կարևորել է նաև տարբեր ոլորտների այն նվիրյալների դերակատարումը, ովքեր, սիրելով իրենց քաղաքը, յուրաքանչյուրն իր բնագավառում փորձել է առավելագույնս լավ ծառայություն մատուցել և արժանի լինել էջմիածնեցու կոչմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին