Կարևոր իրադարձություններ

Ալավերդիում թալանել են Սպենդիարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցը

11 Հոկտեմբեր, 2021 22:32
Ալավերդիում թալանել են Սպենդիարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցը

Հոկտեմբերի 7-ին Ալավերդու բնակիչ 47-ամյա Կարինե Ռամազյանը ոստիկանության Թումանյանի բաժնին հայտնել է Ալավերդիի դպրոցներից մեկում տեղի ունեցած կողոպուտի մասին: Նրա խոսքով, հոկտեմբերի 6-ի ժամը 16:00-ից մինչև հոկտեմբերի  7-ի ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք վնասել են  Ալավերդի քաղաքի Սպանդարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 1-ին հարկի երկրորդական մուտքի դուռը,  ապա մտել դպրոցի տարածք և  1-ին հարկում գտնվող կաթսայատան սենյակից ապամոնտաժելու միջոցով գողացել են 2 հատ  «BRE ՏHIANO» տեսակի ջեռուցման կաթսա: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից: 

Աղբյուրի հաղորդմամբ, դպրոցին մոտ 1,5 մլն. դրամի վնաս է հասցվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին