Կարևոր իրադարձություններ

Վերականգնվում է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհի մոտ 9.8 կմ երկարությամբ հատվածը

11 Հոկտեմբեր, 2021 22:18
Վերականգնվում է Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհի մոտ 9.8 կմ երկարությամբ հատվածը

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհի մոտ 9.8 կմ երկարությամբ հատվածը։ Այս մասին տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից:

Ճանապարհը Արագածոտնի մարզով է անցնում:

Շահառու համայնքներն են Ներքին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ, Մեծաձոր և այլ բնակավայրեր. թվով 5 համայնք են:

Ճանապարհի մոտ 5 կմ հատվածն արդեն ասֆալտապատվել է:

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին