Կարևոր իրադարձություններ

Վարդան Ղուկասյանը հարցաքննվել է, իսկ նրա որդին փախուստի մեջ է. Շիրակի մարզի դատախազ

11 Հոկտեմբեր, 2021 21:06
Վարդան Ղուկասյանը հարցաքննվել է, իսկ նրա որդին փախուստի մեջ է. Շիրակի մարզի դատախազ

Գյումրու նախկին քաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանը, հարցաքննվել է. նրա նկատմամբ հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտնել է Շիրակի մարզի դատախազը:

Մեղադրանք էր առաջադրվել նաև նախկին քաղաքապետի որդուն՝ Ստեփան Ղուկասյանին, սակայն վերջինս փախուստի է դիմել: Այս մասին դատախազն ասել է.

«Բայց առաջին ատյանի դատարանը մերժեց մեր միջնորդությունը, մենք բերեցինք վերաքննիչ բողոք, Վերաքննիչ քրեական դատարանը հիմնավոր համարեց մեր բերած բոլոր պատճառաբանությունները և բեկանեց ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի ակտը: Որից հետո արդեն Սպարտակ Ղուկասյանին հայտնաբերել հնարավոր չի եղել: Ներկայում նա թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից: Հայտնաբերման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում»:

Դատախազի տեղեկություններով , Ստեփան Ղուկասյանը Հայաստանում է:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին