Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԿԳՄՍՆ-ն և «ՀայՓոստը» Փոստի միջազգային օրվա առթիվ կազմակերպել են ձեռագիր նամակ գրելու մրցույթ

11 Հոկտեմբեր, 2021 18:12
ՀՀ ԿԳՄՍՆ-ն և «ՀայՓոստը» Փոստի միջազգային օրվա առթիվ կազմակերպել են ձեռագիր նամակ գրելու մրցույթ

ՀՀ ԿԳՄՍՆ-ն  «ՀայՓոստը» 9-րդ և 10-րդ դասարանցիների համար կազմակերպել են ձեռագիր նամակ գրելու մրցույթ:

Մրցույթը կազմակերպվել է Փոստի միջազգային օրվա առթիվ, մեկնարկը տրվել է հոկտեմբերի 9-ին, իսկ ավարտը կլինի հոկտեմբերի 25-ին:

Այս մրցույթի նպատակը դպրոցահասակների շրջանում նամակ գրելու մշակույթի արդիականացումն է և առհասարակ մշակութային ժառանգության պահպանումը:

Նամակներ կարող են գրել հետևյալ թեմաներով՝

Մրցույթն անցկացվում է հետևյալ թեմաների շրջանակում՝ ըստ աշակերտի նախընտրության
1.նյութական մշակութային ժառանգություն (պատմաճարտարապետական հուշարձաններ` եկեղեցիներ, վանքեր, ամրոցներ, մատուռներ, սրբատեղիներ, խաչքարեր և այլն),
2.ոչ նյութական մշակութային ժառանգություն (ժողովրդական ստեղծագործություն` երգարվեստ, պարարվեստ, արհեստներ, հավատա¬լիքներ, ազգային ավանդական սովորույթներ, լեզու, բանահյուսություն, բարբառներ և խոսվածքներ, տոներ, ծեuեր և այլն),
3.իմ ընտանիքի ավանդույթը:

Մրցույթի վերջնարդյունքները կամփոփվեն նոյեմբերին ԿԳՄՍ նախարարության և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին