Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապն ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին

11 Հոկտեմբեր, 2021 17:04
Հռոմի պապն ընդունել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին

Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ով հաջորդիվ հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ:

Այս մասին հայտնում է Vaticannews-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությանը:

«Ջերմ քննարկումների ժամանակ ընդգծվել է Սուրբ Աթոռի և քրիստոնեական հնագույն ավանդույթներով երկրի՝ Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը վերաբերող հարցերը: Կողմերը կենտրոնացել են նաև միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցերի վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին