Կարևոր իրադարձություններ

Արձանագրություն չկազմելու համար պարեկներին փող տված տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)

11 Հոկտեմբեր, 2021 15:58
Արձանագրություն չկազմելու համար պարեկներին փող տված տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերը Երևանի Կենտրոնում ծառայություն իրականացրած պարեկները Արամի փողոցում նկատել են «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։

Պարեկները փորձել են խախտման փաստով արձանագրություն կազմել։ Այդ ընթացքում տղամարդը փաստաթղթերի հետ մեկնտեղ պարեկին 10 հազար դրամ է տվել՝ առաջարկելով չկազմել արձանագրությունը։ Պարեկները նրան, կաշառք տալու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։ Հորդորում ենք վարորդներին դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ․ բոլոր ապօրինություններին տրվելու է համապատասխան իրավական գնահատական։

 

Լրահոս

Դիտել ավելին