Կարևոր իրադարձություններ

Իրանի ԱԳ նախարարը մոտ ապագայում կայցելի Հայաստան և Ադրբեջան

11 Հոկտեմբեր, 2021 14:41
Իրանի ԱԳ նախարարը մոտ ապագայում կայցելի Հայաստան և Ադրբեջան

Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը մոտ ապագայում կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին հայտնում է Mehrnews-ը՝ հղում կատարելով նախարարի ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:

«Հարևաններին՝ հատկապես հյուսիսային հարևաններին ուշադրության կենտրոնում պահելը Իրանի նոր կառավարության որդեգրած արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի լավ հարևաններն են, և այդ պատճառով մենք չենք կարող աշխատել միմյանց դեմ: Իրանի արտաքին քաղաքականությունը բալանսավորված է»:

 

Լրահոս

Դիտել ավելին