Կարևոր իրադարձություններ

Կիրակնօրյա ստուգայցեր են իրականացվել Կենտրոն վարչական շրջանում․ ՍԱՏՄ

11 Հոկտեմբեր, 2021 12:43
Կիրակնօրյա ստուգայցեր են իրականացվել Կենտրոն վարչական շրջանում․ ՍԱՏՄ
 ՍԱՏՄ տեսուչների կիրակնօրյա ստուգայցերը շարունակվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում` ուղղված Covid19-ի տարածման կանխարգելմանը։
 
 Ստուգված 17 խանութներում խախտումներ չեն արձանագրվել:
 
 Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
 
  Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ:

 

Լրահոս

Դիտել ավելին