Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ներկայացուցիչները Կազանում կմասնակցեն առաջին առողջապահական միջազգային վարժանքներին

11 Հոկտեմբեր, 2021 12:05
Հայաստանի ներկայացուցիչները Կազանում կմասնակցեն առաջին առողջապահական միջազգային վարժանքներին

11 երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն արագ արձագանքման շարժական լաբորատորիաների առաջին միջազգային վարժանքներին, որոնք կանցկացվեն Կազանում:

Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի Դաշնության «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:

«Վարժանքները կանցկացվեն հիբրիդային ձևաչափով և կմասնակցեն սանիտարահամաճարակաբանական ծառայությունների, բժշկական կազմակերպությունների, գիտական հաստատությունների շուրջ 130 ներկայացուցիչներ ԱՊՀ և Եվրոպայի 11 երկրներից (Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան , Ուզբեկստան, Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա), ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես TACC-ին հայտնել են Թաթարստանի տեսչական մարմնից, վարժանքների բոլոր մասնակիցները կա՛մ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, կա՛մ վարակն ունեցել են ավելի քան վեց ամիս առաջ: Նրանք նշել են, որ վարժանքի պատճառով տարածաշրջանում կորոնավիրուսային վարակի տարածման վտանգ չկա:

Հոկտեմբերի 11-15-ը փորձագետները կփոխանակվեն փորձով, կլուծեն խնդիրները կենսաբանական անվտանգության, լաբորատոր տեղեկատվական համակարգերի, լոգիստիկայի և աջակցության ոլորտում և կապահովեն ոլորտում հետազոտությունների որակը՝ օգտագործելով շարժական լաբորատորիաները: Մասնակիցներից շատերը գործնական փորձ ունեն տարբեր երկրներում վարակիչ հիվանդությունների բռնկումների հետ կապված:

Ինչպես նշվել է Ռոսպոտրեբնադզորում, վարժանքները կլինեն առաջին լայնածավալ միջազգային իրադարձությունը, որը կմշակի եվրասիական տարածքում կենսաբանական սպառնալիքներին արձագանքելու մեխանիզմներ:

 

Լրահոս

Դիտել ավելին