Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությունը

11 Հոկտեմբեր, 2021 11:37
Տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը և հանձնաժողովի նախագահի խորհրդական Հրայր Արամյանը առցանց ձևաչափով մասնակցել են ԵԱՏՄ անդամ-պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությանը:

Խորհրդակցությունը վարում էր ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևը: Խորհրդակցությանը ներկայացվել են զեկույցներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրությունների կատարման ընթացքի, մտավոր սեփականության և մրցակցության հարցերի, պետական գնային կարգավորման, հակամենաշնորհային/մրցակցային մարմինների իրավակիրառ գործունեության և այլ օրակարգային հարցերի վերաբերյալ:

ՄՊՀ հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել «Մրցակցության օրենսդրության կիրարկումը մտավոր սեփականության ոլորտին առնչվող հարաբերությունների նկատմամբ» թեմայով զեկույցով:

 

Լրահոս

Դիտել ավելին