Կարևոր իրադարձություններ

Վրաստանի արդարադատության նախարարությունը հերքել է Սաակաշվիլիի բժշկի խոսքերը նրա առողջության մասին

11 Հոկտեմբեր, 2021 11:23
Վրաստանի արդարադատության նախարարությունը հերքել է Սաակաշվիլիի բժշկի խոսքերը նրա առողջության մասին

Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ բանտում արդեն 10 օր հացադուլ անող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը համապատասխանում է նորմային։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ գերատեսչությունը հայտնել է, որ Միխեիլ Սաակաշվիլին հացադուլի հենց սկզբից գտնվում է բժիշկների հսկողության տակ, ստանում է նշանակված դեղամիջոցները, և նրա առողջական վիճակը բավարար է։

Ավելի վաղ Սաակաշվիլիի անձնական բժիշկը հայտնել էր, որ նրա առողջական բժիշկը կտրուկ վատացել է. քաղաքական գործչի մոտ ախտորոշված է արյան գենետիկական հիվանդություն, որի դեպքում հակացուցված է քաղցած մնալը։

Բժշկի հայտարարություններից հետո նախկին նախագահի կողմնակիցները հավաքվել էին բանտի մոտ՝ խնդրելով նրան հրաժարվել հացադուլից։ Սաակաշվիլիի աջակիցները նաև ակցիա էին անցկացրել Վրաստանի խորհրդարանի առջև՝ պահանջելով ազատ արձակել նրան:

 

Լրահոս

Դիտել ավելին