Կարևոր իրադարձություններ

Հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը․ ՇՄՆ

11 Հոկտեմբեր, 2021 11:10
Հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը․ ՇՄՆ

2022 թ. հունվարի 1-ից Հայաստանում կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Պլաստիկը բնության համար դժվարամարս է ու հակառակ դրան, մարդկության կողմից խիստ առատ սպառվող: Տարեկան մոտ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ են օգտագործում ամբողջ աշխարհում: Դրանց մի մասը չի վերացվում՝ կուտակվում է օվկիանոսում, մնում ցամաքում ու զգալի վնաս հասցնում թե՛ կենդանական ու բուսական աշխարհին, թե՛ մարդու առողջությանը:

Ամանորից հետո Հայաստանը կարգելի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիկենային տոպրակների վաճառքը:
Օրենսդրական փոփոխություններն արված են, տնտեսվարողների հետ աշխատանք տարվում է, և պետք է ամեն ինչ անել 2022 թվականի հունվարից օրենքի պահանջները պատշաճ կարգով կատարելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին