Կարևոր իրադարձություններ

Վանաձորում պլանային աշխատանքների պատճառով կդադարեցվի գազամատակարարումը

11 Հոկտեմբեր, 2021 10:49
Վանաձորում պլանային աշխատանքների պատճառով կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի, Զ.Անդրանիկի փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Սպորտային փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Իսկ նույն օրը ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Վանաձորի Կալինինի, Լանջային փողոցների, Տիգրան Մեծ պողոտայով և Մյասնիկյան, Զորյան, Գ.Նժդեհի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Շնող գյուղի գազամատակարարումը:

 

Լրահոս

Դիտել ավելին