Կարևոր իրադարձություններ

Արցախում մեկնարկում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ծրագիրը

11 Հոկտեմբեր, 2021 10:37
Արցախում մեկնարկում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ծրագիրը

Արցախի կառավարությունը տեղեկացնում է, որ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը Արցախի կառավարության, «Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ-ի (Intercultural Research and Development), «ՔՈԴԵ» Սոցիալական Ձեռնարկատիրության Հաբ-ի (CODE Social Entrepreneurship Hub) հետ համագործակցությամբ Արցախում մեկնարկում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության երկարաժամկետ և բազմաբաղադրիչ ինկուբատոր-ծրագիրը։

Ծրագիրը նպատակ ունի նպաստել համայնքների կայուն զարգացմանն ու ինքնազբաղվածությանը` սոցիալական ձեռնարկատիրությունների հիմնման և զարգացման միջոցով։ Այսպիսով՝ Արցախում բնակվող 18տ. և բարձր տարիքի անձանց, Արցախում գործող հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների, որոնք ցանկանում են զբաղվել սոցիալական ձեռնարկատիրությամբ, հետաքրքրված են իրենց համայնքների սոցիալական խնդիրների լուծմամբ հրավիրում ենք մասնակցելու այս ծրագրին։

Դիմելու և ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել ԱՅՍՏԵՂ և լրացնել հայտը։

 Դիմելու վերջնաժամկետն է` հոկտեմբերի 18-ը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին