Կարևոր իրադարձություններ

ԳՇ-ն այնքան էր մոլորեցրել Փաշինյանին, որ նա չէր հավատում Արայիկ Հարությունյանի՝ Հադրութը կորցնելու մասին հավաստիացումներին. Դանիել Իոաննիսյան

11 Հոկտեմբեր, 2021 00:30
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
ԳՇ-ն այնքան էր մոլորեցրել Փաշինյանին, որ նա չէր հավատում Արայիկ Հարությունյանի՝ Հադրութը կորցնելու մասին հավաստիացումներին. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Անցյալ տարվա այս օրը Հադրութը վերցրեցին բառացիորեն իմ աչքի առջև։ Վերցրեցին առանց Բայրաքթարների, առանց զրահատեխնիկայի, առանց ինքնաթիռների ու առանց քանակական առավելության։

Այո-այո։ Հադրութ մտած ադրբեջանցիք էապես ավելի քիչ էին, քան քաղաքում գտնվող մեր զորքերը (նշված ինֆորմացիայի հետախուզությանը անձամբ եմ մասնակցել)։ Եվ ոչ, էական դերն այս հարցում ԱԱԾ-ի բացահայտած դավաճանությունը չխաղաց։

Հադրութը գրավվեց բանակի որոշ պաշտոնյաների ու գլխավոր շտաբի բացարձակ անկոպիտենտության արդյունքում։

Այդ գեներալներն ու գնդապետերը (մեծ մասը) ունակ չէին պատերազմ վարելու։ Տեղի հրամանատարների միջև ԳՇ պետ որևէ մեկը չկազմակերպեց քաղաքի պաշտպանությունը։

Ավելին, ԳՇ-ն խաբում էր Նիկոլ Փաշինյանին ու հերքում էր Հադրութի կորստի փաստը։ ԳՇ-ն այն աստիճանի էր մոլորեցրել գերագույնին, որ նա ու իր թիմը չէին հավատում Արայիկ Հարությունյանի՝ Հադրութը կորսված լինելու մասին հավաստիացումներին։

Հ.Գ.1 Նիկոլ Փաշինյանը վաղուց է հայտնի է սխալ մարդկանց վստահելու խասյաթով (հիշեք գոնե Վանեցյանին)։ Դավիթ Տոնոյանին, Օնիկ Գասպարյանին ու բանակի ղեկավարությանը իր անտեղի վստահելը շատ թանկ նստեց բոլորիս վրա։

Պահանջվեց 850 խաղաղ օր և 40 պատերազմական օր, որ Նիկոլ Փաշինյանհ հասկանա, որ բանակից իրեն զեկուցած տեղեկությունները մեծամասամբ սուտ են։

Հ.Գ.2 Հեշտ է ամեն ինչ գցել թուրքական միստիկ մասնակցության ու Բայրաքթարների վրա։ Բայց ամեն ինչ ավելի պարզ է. մեր հրամկազմի մեծ մասը անգրագետ է ու չի կարող մարտ վարել։

Հ.Գ.3 Փոքրիկ Ֆինլանդիան սրանից 90 տարի առաջ միմիայն կոմպիտենտությամբ դիմակայում էր Սովետական բանակին։ Ֆաշիստական Գերմանիան կոմպիտենտությամբ ու պատրաստվածությամբ (առանց սպառազինության կամ քանակական առավելության) մի քանի ամսում հասել էր Մոսկվա»։

 

Լրահոս

Դիտել ավելին