Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանը չի տվել իր համաձայնությունը նոր հանք շահագործել Երևանում․ ՀԲՃ

10 Հոկտեմբեր, 2021 23:47
Երևանի քաղաքապետարանը չի տվել իր համաձայնությունը նոր հանք շահագործել Երևանում․ ՀԲՃ

Երևանի քաղաքապետարանը չի տվել իր նախնական համաձայնությունը Սպանդարյանի բազալտի և տուֆի հանքավայրի հայցվող տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանան նախատեսվող գործունեության վերաբերյալ: Այս մասին հայտնում են «Հայաստանի բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունից։

«Երևան քաղաքում ավելի քան 20 հանքավայրի շահագործման և լայնածավալ շինարարական աշխատանքների հետ կապված՝ զգալիորեն բարձրացել է մթնոլորտային օդի աղտոտվածությունը, փոշու բարձր պարունակությունները, ինչը բավականին արտահայտիչ և նկատելի է դառնում քամիների ժամանակ»։

«Ավելի վաղ հրապարակել էինք նաև այս հանքավայրի վերաբերյալ քաղաքացիների ուղարկած դիտողությունները։ Տեղեկացնենք նաև, որ առաջիկայում նախատեսված է ևս 2 հանրային լսում Երևանում նոր հանքավայրերի բացման վերաբերյալ։ Այդ մասին տեղեկությունները կհրապարակենք առանձին։ Դրանք հասանելի են նաև Երևանի քաղաքապետարանի կայքում»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին