Կարևոր իրադարձություններ

Հրազդան քաղաքում բախվել են 25-ամյա վարորդների BMW-ները

10 Հոկտեմբեր, 2021 22:27
Հրազդան քաղաքում բախվել են 25-ամյա վարորդների BMW-ները

Այսօր, հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 19։00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են 25-ամյա Միհրան Գևորգյանի վարած BMW մակնիշի 37 CG 068 համարանիշի և 25-ամյա Արմեն Խաչատրյանի վարած BMW մակնիշի 99 AX 929 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին և ավտոմեքենաներում գտնվող ուղևորներին, սակայն վերջիններս հայտնել են, որ իրենց լավ են զգում ու հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին