Կարևոր իրադարձություններ

ՌԴ ՊՆ-ն՝ ադրբեջանցիների կողմից Արցախում քաղաքացիական անձի սպանության մասին

10 Հոկտեմբեր, 2021 21:44
ՌԴ ՊՆ-ն՝ ադրբեջանցիների կողմից Արցախում քաղաքացիական անձի սպանության մասին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է երեկ ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը։

«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ։ Ռուսական զորախմբի հրամանատարությամբ տեղի է ունենում միջադեպի հետաքննություն՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»,- ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին