Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    546,5
    560,5

  • RUB

    6,7
    6,94

Կարևոր իրադարձություններ

 

Արցախում ավարտվել են ՏԻՄ ընտրությունները․ մասնակցել է ընտրողների 59.2 %-ը. ԱՀ ԿԸՀ

10 Հոկտեմբեր, 2021 21:03
Արցախում ավարտվել են ՏԻՄ ընտրությունները․ մասնակցել է ընտրողների 59.2 %-ը. ԱՀ ԿԸՀ

Արցախում ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 4 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 440 ընտրող կամ ընտրողների 59.2 %: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից:

Մասնակիցների թիվն՝ ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Ասկերանի շրջան

Խաչմաչ 143 ընտրողներից 100 կամ 69.4 %

Ծաղկաշատ 102 ընտրողներից 68 կամ 66.7 %

Մարտակերտի շրջան

Նոր Ղազանչի 98 ընտրողներից 69 կամ 70.4 %

Մարտունու շրջան

Հերհեր 399 ընտրողներից 203 կամ 50.9 %

Հիշեցնենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:

 

Լրահոս

Դիտել ավելին