Կարևոր իրադարձություններ

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

10 Հոկտեմբեր, 2021 20:25
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 11-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Յոլյան նրբանցքի, Արևշատի 2 շենքի և հարակից տարածքների, ինչպես նաև Հարթաշեն, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնձորեսկ գյուղերի ջրամատակարարումը: 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին