Կարևոր իրադարձություններ

Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը գերազանցեցին 600.000-ը

10 Հոկտեմբեր, 2021 13:52
Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերը գերազանցեցին 600.000-ը

Բրազիլիան դարձավ աշխարհում երկրորդ երկիրը, որը գրանցեց ավելի քան 600.000 կորոնավիրուսային մահվան դեպքեր՝ մինչդեռ Բոլսոնարույի համաճարակի ընթացքում որդեգրած քաղաքականությունը շարունակում է բախվել սուր քննադատության: Այս մասին հայտնում է Aljazeera-ն:

Նախագահը, ով կորոնավիրուսային հիվանդությանը թերահավատորեն է մոտենում, առաջացրել է առողջապահության փորձագետների և շատ բրազիլացիների զայրույթը, որովհետև մերժել է սահմանափակումները ու հանրային առողջության այլ միջոցների ապահովումը, ինչպես նաև ձախողել է պատվաստանյութերը արագ ձեռքբերումը:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Բոլսոնարուն բախվել է զանգվածային բողոքի ցույցերի, ցուցարարները քննադատել են նրա կառավարության վարած COVID-19 քաղաքականությունը և կոչ արել իմպիչմենտ հայտարարել, իսկ Բրազիլիայի Սենատի հանձնաժողովը ապրիլին նույնիսկ հետաքննություն է սկսել նրա համաճարակային քաղաքականության վերաբերյալ:

Չնայած մահերի բարձր ցուցանիշինին՝ նշաններ կան, որ Բրազիլիայում վարակը վերջնականապես կթուլանա, քանի որ երկիրը դանդաղ մեկնարկից հետո արագացրել է պատվաստումների տեմպը: 

 

Լրահոս

Դիտել ավելին