Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    547
    561

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Արցախում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

10 Հոկտեմբեր, 2021 13:07
Արցախում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն այսօր առավոտյան մեկնարկել են։ Այս մասին հայտնում է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են Խաչմաչի, Ծաղկաշատի, Նոր Ղազանչիի և Հերհերի ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է:
 
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության 4 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի 742 ընտրող:
 
Ընտրություններին մասնակցում են 6 համայնքի ղեկավարի և 5 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ:

Լրահոս

Դիտել ավելին