Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Կդադարեցվի մի շարք հասցեների գազամատակարարումը

10 Հոկտեմբեր, 2021 12:46
Կդադարեցվի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին նախատեսված պլանային աշխատանքները կիրականացվեն հոկտեմբերի 11-ին՝ ինչի պատճառով ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Ֆանարջյան, Ծարավ Աղբյուր փողոցների, Քանաքեռ փողոցի թիվ 2, 4, 5, 6, 12, 13, 14, 15, 16, 17 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կալինինի, Լանջային փողոցների, Տիգրան Մեծ պողոտայով և Մյասնիկյան, Զորյան, Գ.Նժդեհի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի, Զ.Անդրանիկի փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Սպորտային փողոցի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Շնող գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Լրահոս

Դիտել ավելին