Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    547
    561

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Պտղունք համայնքի դպրոցի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Պապիկյան

10 Հոկտեմբեր, 2021 11:21
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
Պտղունք համայնքի դպրոցի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Պապիկյան
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Պտղունք համայնքի դպրոցի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է։
Արմավիրի մարզի Պտղունք համայնքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը կառուցումից ի վեր երբեք չի վերանորոգվել։ Շենքն ուներ 4-րդ կարգի վթարայնության աստիճան: Ավելին՝ դպրոցահասակ երեխաների միայն 40 տոկոսին էր հաջողվում հաճախել համայնքի դպրոց, մինչդեռ մյուսներն ուսում ստանալու նպատակով ստիպված էին գնալ այլ համայնքներ։
2018թ. դեկտեմբերին Պտղունքի միակ դպրոցն ընդգրկվեց »Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրում։ Հաշվի առնելով շենքի անմխիթար վիճակը՝ այն քանդվել է, փոխարենը՝ կառուցվում է նոր սեյսմակայուն շենք։
Դպրոցի շահառու ավելի քան 240 աշակերտները և ուսուցչական կազմը շուտով կհաճախեն ժամանակակից և սեյսմակայուն դպրոց: Դպրոցը հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, ջեռուցման, հակահրդեհային, ջերմամեկուսացման համակարգեր, հարմարավետ մարզադահլիճ։
Աշխատանքների համար ներդրվել է 886 միլիոն ՀՀ դրամ՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։
Դեռևս 2018թ. հունիսին Պտղունք համայնք կատարած այցի ժամանակ ծանոթացել էի դպրոցի շենքի վթարային պայմաններին և խոստացել հետամուտ լինել դպրոցի բարեկարգմանն ու աշակերտների համար անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը։ Մարտի 22-ին այցելել էի դպրոցի շինհրապարակ, երբ դեռ իրականացվում էին հողային աշխատանքներ։

Լրահոս

Դիտել ավելին